23:05  ,  1 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։

Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկում մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ։

Երկրորդ շրջանում Ելենա Ռիբակինայի մրցակիցը կլինի աշխարհի 77-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին, որը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 78-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովային։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News