23:05 1 հուլիսի, 2025Աշխարհի 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։
Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկում մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ։
Երկրորդ շրջանում Ելենա Ռիբակինայի մրցակիցը կլինի աշխարհի 77-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին, որը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 78-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովային։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.