17:33  ,  30 հունիսի, 2025

Ուիմբլդոն․ Մեդվեդեւի սենսացիոն պարտությունը մեկնարկում

Աշխարհի 9-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը սենսացիոն պարտություն կրեց Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկում։ Ռուսաստանցի թենիսիստն առաջին շրջանում մրցեց աշխարհի 64-րդ ռակետ, ֆրանսիացի Բենժամեն Բոնզիի հետ, որն առավելության հասավ 7:6(2), 3:6, 7:6(3), 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 8 րոպե։

Բոնզիի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի աշխարհի 44-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի եւ աշխարհի 78-րդ ռակետ, չեխ Վիտ Կոպրիվայի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News