18:09  ,  28 հունիսի, 2025

WTA-500. Պեգուլան եզրափակիչում հաղթեց Շվյոնտեկին

Աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլան նվաճեց Գերմանիայի Բադ Հոմբուրգ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Ջեսիկա Պեգուլան նվաճեց 9-րդ տիտղոսը կարիերայում։

Այս տարի նա հաղթել է նաեւ Չարլսթոնի (ԱՄՆ) WTA-500 եւ Օսթինի (ԱՄՆ) WTA-250 մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News