Տեղի է ունեցել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի վիճակահանությունը։ Աշխարհի 48-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ։
Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մեկնարկում կմրցի աշխարհի 197-րդ ռակետ, կանադացի Քարսոն Բրենսթինի հետ։
Տղամարդկանց մենախաղում աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 98-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը։
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները կմեկնարկի աշխարհի 94-րդ ռակետ, իտալացի Լուկա Նարդիի հետ դիմակայությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի
22:46 , 16 նոյեմբերի
21:28 , 16 նոյեմբերի
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի