Յուրա Մովսիսյանին բաց են թողել, քանի որ նրան առաջարկել են հսկայական պայմանագիր, գրել է «Կրասնոդար» ակումբի սեփականատեր եւ նախագահ Սերգեյ Գալիցկին իր Թվիթերում։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը» պաշտոնապես հաստատեցին Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը։
«Սա բիզնես չէ։ Յուրային բաց են թողել, քանի որ նրան առաջարկել են հսկայական պայմանագիր։ Նա շատ բան է արել մեր թիմի համար։ Շնորհակալություն նրան ամեն ինչի համար։ Ակումբում նրա ներկայությունից մնացել են միայն դրական հույզեր։ Նա գիտի, որ միշտ կարող է գալ մեզ մոտ եւ իրեն ուրախ կլինեն։ ես ուրախ եմ Յուրայի համար։ Մաղթում եմ հաջողություններ եւ սպասում նրան գարնանը։ Նա կստանա մեր պաշտպաններից»,- գրել է Գալիցկին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի