11:49 8 դեկտեմբերի, 2012Յուրա Մովսիսյանին բաց են թողել, քանի որ նրան առաջարկել են հսկայական պայմանագիր, գրել է «Կրասնոդար» ակումբի սեփականատեր եւ նախագահ Սերգեյ Գալիցկին իր Թվիթերում։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը» պաշտոնապես հաստատեցին Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը։
«Սա բիզնես չէ։ Յուրային բաց են թողել, քանի որ նրան առաջարկել են հսկայական պայմանագիր։ Նա շատ բան է արել մեր թիմի համար։ Շնորհակալություն նրան ամեն ինչի համար։ Ակումբում նրա ներկայությունից մնացել են միայն դրական հույզեր։ Նա գիտի, որ միշտ կարող է գալ մեզ մոտ եւ իրեն ուրախ կլինեն։ ես ուրախ եմ Յուրայի համար։ Մաղթում եմ հաջողություններ եւ սպասում նրան գարնանը։ Նա կստանա մեր պաշտպաններից»,- գրել է Գալիցկին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.