11:20  ,  8 դեկտեմբերի, 2012

Յուրա Մովսիսյանը 2013թ. գարնանը կսկսի ելույթը Ռուսաստանի իննակի չեմպիոնի կազմում

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը որակյալ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին եւ հաջողություններ մաղթել հետագա կարիերայում, ասվում է ակումբի պաշտոնական հայտարարությունում:

«Կրասնոդարի» պաշտոնական կայքը եւս հաստատել է, որ Մոսկվայի «Սպարտակի» հետ համաձայնության են հասել Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում: Ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Սպարտակի» հետ եւ 2013թ. գարնանը կսկսի ելույթը Ռուսաստանի իննակի չեմպիոնի կազմում:

Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար» է տեղափոխվել 2011-ին դանիական «Ռանդերսից»: «Կրասնոդարում» նա անցկացրել է 51 պաշտոնական հանդիպում եւ դարձել է 23 գոլի հեղինակ, կատարել է 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում