17:51  ,  22 հունիսի, 2025

WTA-500 Berlin. Աշխարհի 164-րդ ռակետը նվաճեց տիտղոսը

Աշխարհի 164-րդ ռակետ Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացված WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում չեխ թենիսիստուհին 7:6 (12:10), 4:6, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 49-րդ ռակետ, չինացի Վան Սինյույին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։

Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց երրորդ տիտղոսը կարիերայում։ 2023-ին Ուիմբլդոնի մրցաշարում հաղթելուց հետո նա տիտղոս չէր նվաճել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News