17:40  ,  21 հունիսի, 2025

WTA-500․ Արինա Սաբալենկայի սենսացիոն պարտությունը կիսաեզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն կրեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչում։

Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 164-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովայի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 21 րոպե։

Եզրափակիչում Մարկետա Վոնդրոուշովայի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի եւ աշխարհի 49-րդ ռակետ, չինացի Վան Սինյույի դիմակայության հաղթողը։

Բեռլինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 925 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News