20:23  ,  20 հունիսի, 2025

ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչեւերիի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2 հաշվով։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 45-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը, որը 7:6 (7:2) 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 23-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մախաչին։

Հալլեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news