20:15  ,  19 հունիսի, 2025

WTA-500․ Արինա Սաբալենկան քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող WTA-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 112-րդ ռակետ, շվեյցարացի Ռեբեկա Մասարովայի հետ եւ առավելության հասավ 6:2, 7:6 (8:6) հաշվով։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, որը 6:4, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 74-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովային։

Բեռլինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 925 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News