20:15 19 հունիսի, 2025Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող WTA-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 112-րդ ռակետ, շվեյցարացի Ռեբեկա Մասարովայի հետ եւ առավելության հասավ 6:2, 7:6 (8:6) հաշվով։
Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, որը 6:4, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 74-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովային։
Բեռլինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 925 հազար եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.