Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու Մոսկվայի «Սպարտակը» պայմանագիր են կնքել։ Կողմերն ավարտել են փաստաղթային ձեւակերպումների փուլը եւ համաձայնեցրել են կետերը, հաղորդում է NEWS.am Sport-ի աղբյուրը Մոսկվայից։
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» ռուսական «Կրասնոդարին» վճարել է 7.5 միլիոն եվրո: Պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է 5 տարով:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Կրասնոդար»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի