Յուրա Մովսիսյանն ու «Սպարտակը» կնքեցին պայմանագիրը

21:55   7 դեկտեմբերի, 2012

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու Մոսկվայի «Սպարտակը» պայմանագիր են կնքել։ Կողմերն ավարտել են փաստաղթային ձեւակերպումների փուլը եւ համաձայնեցրել են կետերը, հաղորդում է NEWS.am Sport-ի աղբյուրը Մոսկվայից։

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» ռուսական «Կրասնոդարին» վճարել է 7.5 միլիոն եվրո: Պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է 5 տարով:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Կրասնոդար»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.