18:43  ,  15 հունիսի, 2025

Թեյլոր Ֆրիցը՝ Շտուտգարտի մրցաշարի հաղթող

Աշխարհի 7-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը նվաճեց Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված АТР-250 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում ամերիկացի թենիսիստը 6:3, 7:6 (7:0) հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Թեյլոր Ֆրիցը 9-րդ տիտղոսը նվաճեց պրոֆեսիոնալ կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news