20:49  ,  14 հունիսի, 2025

Շտուտգարտ․ Ֆրիցն ու Զվերեւը եզրափակիչում են

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը եւ աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։

Կիսաեզրափակիչում Ալեքսանդր Զվերեւը 7:6 (10:8), 7:6 (7:1) հաշվով պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։

Թեյլոր Ֆրիցը 6:4, 7:6 (7:5) հաշվով առավելության հասավ աշխարհի 29-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։

Շտուտգարտի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 751 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news