17:36  ,  13 հունիսի, 2025

АТР-250. Կարեն Խաչանովի անսպասելի պարտությունը

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Նիդերլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 55-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոյի հետ, որն առավելության հասավ 7:6 (8:6), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 52 րոպե։

Կիսաեզրափակիչում Գաբրիել Դիալոյի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 706 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News