20:24  ,  11 հունիսի, 2025

Կարեն Խաչանովը հաղթեց Մաքենզի Մաքդոնալդին

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Նիդերլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարում։

Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից, մրցեց աշխարհի 99-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ եւ առավելության հասավ 6:3, 5:7, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 30 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 55-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոն։

Հերտոգենբոսխի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 706 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News