23:55  ,  8 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Ալկարաս - Սիներ եզրափակիչը ռեկորդային էր տեւողությամբ

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի մասնակցությամբ եզրափակիչը տեւողությամբ ռեկորդային էր Ֆրանսիայի բաց առաջնության պատմության մեջ տղամարդկանց մենախաղում։

Մրցախաղը տեւեց  5 ժամ եւ 29 րոպե։ Ալկարասը հաղթեց  4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1982 թվականին Մատս Վիլանդերի եւ Գիլիերմո Վիլասի մասնակցությամբ եզրափակիչում՝ 4 ժամ եւ 42 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News