Ես ցանկանում եմ օգնել, որպեսզի Հայաստանի հավաքականի տղաները առաջընթաց ունենան: Իմ պայմանագիրը մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտն է: Ես դեռ չեմ մտածում որեւէ այլ բանի մասին:
Այս մասին նախաղաղային ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքական շի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Ջոն վան'տ Սխիպը:
Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականի Նիկշիչ քաղաքում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին։
«Թիմում մթնոլորտը լավն է: Այս օրերին լրագրողներդ եք մեզ հետ եւ տեսնում եք, թե ինչ մթնոլորտ է: Իհարկե, տղաները, ինչպես նաեւ ես, հիասթափված ենք այս պարտություններից, Կոսովոյից կրած պարտությունից եւ հաշվից: Պետք է շտկենք իրավիճակը եւ վաղվա խաղում փորձենք ավելի լավ ներկայանանք:
Այնքան էլ շատ բան չի փոխվել իմ գործունեության եւ մարզչության մեջ: Մարզել եմ ինչպես միջին, այնպես էլ ավելի բարձրակարգ թիմեր: Ժամանակ է պետք հարմարվելու համար: Պետք է փորձենք հավաքականի խաղամակարդակը ավելի բարձրացնել: Ես 61 տարեկան եմ եւ փառքի հասել եմ ինչպես որպես ֆուտբոլիստ, այնպես էլ որպես մարզիչ: Հայաստանում իմ գլխավոր խնդիրը եւ նպատակը այս հավաքականին օգնելն է: Ես ցանկանում եմ օգնել, որպեսզի Հայաստանի հավաքականի տղաները առաջխաղացում ունենալ:
Գրեթե բոլոր ֆուտբոլիստները մեր ուշադրության տակ են: Բալեկյանի հետ բարդ էր կապի դուրս գալը, բայց այս փուլում էի չէինք նախատեսում: Խորեն Բայրամյանը կարող է մեզ օգտակար լինել, բայց այս հավաքին նրան չէինք նախատեսել, ինչպես նաեւ չէինք դիտարկել Բալեկյանին:
Հավանաբար վաղվա կազմը լինի ավելի բալանսավորված, գուցե խաղադաշտ դուրս գան այն ֆոււտբոլիստները, որոնք նախորդ խաղում էին: Չենք կարող փոխել բոլոր 11 խաղացողներին թարմություն ապահովելու համար:
Իմ պայմանագիրը մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտն է: Ես դեռ չեմ մտածում որեւէ այլ բանի մասին: Չեմ մտածում այն մասին, թե ինչ են խոսում պարտություններից հետո: Այդ մասին երեւի պետք է մտածեմ ոչ ես: Փորձում եմ զբաղվել իմ թիմի գործերով»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:
Այսօր հոլանդացի մասնագետի գլխավորած թիմը նախախաղային մարզում կանցացնի Չեռնոգորիայի Տուզի քաղաքի մարզադաշտում:
Նախորդ ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյին։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի