Ջոն վան'տ Սխիպ․ Ցանկանում եմ օգնել, որպեսզի հավաքականի տղաները առաջընթաց ունենան

20:11   8 հունիսի, 2025

Ես ցանկանում եմ օգնել, որպեսզի Հայաստանի հավաքականի տղաները առաջընթաց ունենան: Իմ պայմանագիրը մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտն է: Ես դեռ չեմ մտածում որեւէ այլ բանի մասին:

Այս մասին նախաղաղային ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքական շի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Ջոն վան'տ Սխիպը:

Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականի Նիկշիչ քաղաքում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին։

«Թիմում մթնոլորտը լավն է: Այս օրերին լրագրողներդ եք մեզ հետ եւ տեսնում եք, թե ինչ մթնոլորտ է: Իհարկե, տղաները, ինչպես նաեւ ես, հիասթափված ենք այս պարտություններից, Կոսովոյից կրած պարտությունից եւ հաշվից: Պետք է շտկենք իրավիճակը եւ վաղվա խաղում փորձենք ավելի լավ ներկայանանք:

Այնքան էլ շատ բան չի փոխվել իմ գործունեության  եւ մարզչության մեջ: Մարզել եմ ինչպես միջին, այնպես էլ ավելի բարձրակարգ թիմեր: Ժամանակ է պետք հարմարվելու համար: Պետք է փորձենք հավաքականի խաղամակարդակը ավելի բարձրացնել: Ես 61 տարեկան եմ եւ փառքի հասել եմ ինչպես որպես ֆուտբոլիստ, այնպես էլ որպես մարզիչ: Հայաստանում իմ գլխավոր խնդիրը եւ նպատակը այս հավաքականին օգնելն է: Ես ցանկանում եմ օգնել, որպեսզի Հայաստանի հավաքականի տղաները առաջխաղացում ունենալ:

Գրեթե բոլոր ֆուտբոլիստները մեր ուշադրության տակ են: Բալեկյանի հետ բարդ էր կապի դուրս գալը, բայց այս փուլում էի չէինք նախատեսում: Խորեն Բայրամյանը կարող է մեզ օգտակար լինել, բայց այս հավաքին նրան չէինք նախատեսել, ինչպես նաեւ չէինք դիտարկել Բալեկյանին:

Հավանաբար վաղվա կազմը լինի ավելի բալանսավորված, գուցե խաղադաշտ դուրս գան այն ֆոււտբոլիստները, որոնք նախորդ խաղում էին: Չենք կարող փոխել բոլոր 11 խաղացողներին թարմություն ապահովելու համար:

Իմ պայմանագիրը մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտն է: Ես դեռ չեմ մտածում որեւէ այլ բանի մասին: Չեմ մտածում այն մասին, թե ինչ են խոսում պարտություններից հետո: Այդ մասին երեւի պետք է մտածեմ ոչ ես: Փորձում եմ  զբաղվել իմ թիմի գործերով»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:

Այսօր հոլանդացի մասնագետի գլխավորած թիմը նախախաղային մարզում կանցացնի Չեռնոգորիայի Տուզի քաղաքի մարզադաշտում:

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյին։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.