18:27  ,  4 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի 361-րդ ռակետ Բուասոնը եւս մեկ սենսացիոն հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 361-րդ ռակետ Լոիս Բուասոնը շարունակում է սենսացիոն հաղթարշավը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ 22-ամյա ֆրանսիացի թենիսիստուհին 7:6 (8:6), 6:3 հաշվով պարտության  մատնեց աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւային եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 8 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Բուասոնը կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի հետ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News