17:25  ,  4 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի երկրորդ ռակետ Գաուֆը կիսաեզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը դուրս եկավ Փարիզում անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 8-րդ ռակետ, ամերիկացի Մեդիս Քիզի հետ եւ առավելության հասավ 6:7 (6:8), 6:4, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 11 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Կորի Գաուֆը կմրցի աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւայի եւ աշխարհի 361-րդ ռակետ, ֆրանսիացի Լոիս Բուասոնի դիմակայության հաղթողի հետ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News