23:43  ,  2 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի 361-րդ ռակետի սենսացիոն հաղթանակը 1/8 եզրափակիչում

Աշխարհի 361-րդ ռակետ Լուա Բուասոնը սենսացիոն հաղթանակով դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Ֆրանսիացի թենիսիստուհին մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ եւ առավելության հասավ 3:6, 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։

Քառորդ եզրափակիչում 22-ամյա մարզուհու մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News