«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է իսպանական Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է առաջնության կայքը։
Մրցանակին հավակնում էին նաեւ Էռնեստո Վալվերդեն («Աթլետիկ»), Միչել Սանչեսը («Ժիրոնա»), Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո»), Խոսե Բորդալասը («Խետաֆե»), Մանուել Պելեգրինին («Բետիս») եւ Մանոլո Գոնսալեսը («Էսպանյոլ»)։
«Բարսելոնան» չեմպիոնի տիտղոսը նվաճել էր՝ 38 խաղում վաստակելով 88 միավոր եւ 4 միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված «Ռեալին»։ Բրոնզե մեդալները նվաճել էր «Աթլետիկոն»՝ 76 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի