00:40  ,  2 հունիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Ալկարասը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Փարիզում անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 7:6 (10:8), 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 20 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը։

Ալկարասը պաշտպանում է անցած տարի «Ռոլան Գարոսում» նվաճած տիտղոսը։

Ֆրանսիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news