15:58  ,  31 մայիսի, 2025

ԵԱ․ Արթուր Դավթյանի պարգեւատրումը Լայպցիգում (տեսանյութ)

Լայպցիգի մարզադահլիճում տեղի ունեցավ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի պարգեւատրման արարողությունը:

Գերմանիայում ավարտվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով, ամենաբարձր միավորներով երրորդ անգամ հռչակվեց չեմպիոն: Դավթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով, նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացավ դրոշը:

Դավթյանը ոսկե մեդալակիր դարձավ 14.799 միավորով: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (14.733), բրոնզե մեդալակիր Ուկրաինան ներկայացնող Նազար Չեպուրնին (14.583):

Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում երկրորդ անգամ է նվաճում չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել նժույգ թափեր վարժությունում 2021 թ. Բազելում: Հենացատկի վարժությունում չեմպիոն է դարձել 2023 թ. Անթալիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news