20:59  ,  28 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 108-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆների հետ եւ առավելության հասավ 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 4 ժամ եւ 45 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի եւ աշխարհի 124-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News