18:45  ,  27 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 40-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ հաղթահարել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը։

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 113-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ, որն առավելության հասավ 6:1, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News