20:16  ,  26 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստն առաջին շրջանում մրցեց աշխարհի 80-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 11 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 87-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի եւ աշխարհի 108-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news