00:52  ,  26 մայիսի, 2025

Ա Սերիա․ Օրվա արդյունքներն ու վերջնական մրցաշարային դրությունը (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը։ Վերջին տուրում «Ատալանտան» 2:3 հաշվով պարտվեց «Պարմային» եւ 74 միավորով գրավեց երրորդ տեղը։

«Յուվենտուսը» 3:2 հաշվով հաղթեց «Վենեցիային» եւ 70 միավորով չորրորդն է։

Չեմպիոնների լիգայի ուղեգրեր նվաճեցին չեմպիոն «Նապոլին», փոխչեմպիոն «Ինտերը», «Ատալանտան» ու «Յուվենտուսը»։

«Ֆիորենտինան» 3:2 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ եւ 65 միավորով 6-րդն է։ «Ֆիորենտինան» կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

«Ռոման» 2:0 հաշվով ուժեղ էր «Տորինոյից» եւ 69 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

«Էմպոլին», «Վենեցիան» ու «Մոնցան» լքեցին Ա Սերիան։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ատալանտա» - «Պարմա»՝ 2:3 (տեսանյութ)

«Էմպոլի» - «Վերոնա»՝ 1:2

«Լացիո» - «Լեչե»՝ 0:1 (տեսանյութ)

«Տորինո» - «Ռոմա»՝ 0:2 (տեսանյութ)

«Ուդինեզե» - «Ֆիորենտինա»՝ 2։3

«Վենեցիա» - «Յուվենտուս»՝  2:3 (տեսանյութ)

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում