15:08  ,  25 մայիսի, 2025

«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանի եւ Կարեն Խաչանովի մրցակիցները

Մայիսի 26-ին կմեկնարկի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոսը»։

Աշխարհի 40-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը առաջին շրջանում կմրցի աշխարհի 83-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ։

Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մեկնարկում կմրցի աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռախիմովայի հետ։

Տղամարդկանց առաջնությունում աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնարկում կմրցի աշխարհի 78-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի հետ։

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները պայքարը կսկսի աշխարհի 72-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշի հետ մրցախաղով։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 56 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print