19:33  ,  24 մայիսի, 2025

«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ Վերջին տուրում Մուրադ Մուսաեւի գլխավորած թիմը տանը 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Դինամոյին» եւ 67 միավորով ապահովեց առաջին տեղ։ «Կրասնոդարի» կազմում ոսկե մեդալակիր դարձավ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը «Դինամոյի» դեմ խաղում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» վերջին տուրում 3:0 հաշվով հաղթեց Գրոզնիի «Ախմատին» եւ 66 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Բրոնզե մեդալները նվաճեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին» եւ վաստակեց 59 միավոր։ Մոսկվայի «Սպարտակը» չորրորդն է՝ 57 միավոր։

Standings provided by Sofascore
@premierliga Краснодар! ОНИ ЧЕМПИОНЫ #МирРПЛ #RPL ♬ оригинальный звук - РПЛ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում