19:33 24 մայիսի, 2025«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ Վերջին տուրում Մուրադ Մուսաեւի գլխավորած թիմը տանը 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Դինամոյին» եւ 67 միավորով ապահովեց առաջին տեղ։ «Կրասնոդարի» կազմում ոսկե մեդալակիր դարձավ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը «Դինամոյի» դեմ խաղում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» վերջին տուրում 3:0 հաշվով հաղթեց Գրոզնիի «Ախմատին» եւ 66 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Բրոնզե մեդալները նվաճեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին» եւ վաստակեց 59 միավոր։ Մոսկվայի «Սպարտակը» չորրորդն է՝ 57 միավոր։
@premierliga Краснодар! ОНИ ЧЕМПИОНЫ #МирРПЛ #RPL ♬ оригинальный звук - РПЛ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.