18:47  ,  24 մայիսի, 2025

ATP-500. Անդրեյ Ռուբլյովը պարտվեց եզրափակիչում

Աշխարհի 35-րդ ռակետ Ֆլավիո Կոբոլին նվաճեց Գերմանիայի Համբուրգում անցկացված ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում իտալացի թենիսիստը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 28 րոպե։

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո էր։

Այս մրցաշրջանում Ֆլավիո Կոբոլին հաղթել էր նաեւ Բուխարեստի (Ռումինիա) ATP-250 մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news