15:01  ,  21 մայիսի, 2025

ATP-250․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ժնեւում (Շվեյցարիա) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստի մրցակիցն աշխարհի 62-րդ ռակետ Կեյ Նիսիկորին էր, որը 5:7, 2:5 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից։ Հանդիպումը մեկնարկել էր նախորդ օրը եւ անավարտ էր մնացել անձրեւի պատճառով եւ պետք է շարունակվեր այսօր։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի եւ աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆների դիմակայության հաղթողը։

Ժնեւի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 596 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news