10:55  ,  15 մայիսի, 2025

NBA. «Գոլդեն Սթեյթը» դուրս մնաց փլեյ-օֆֆից (տեսանյութ)

«Մինեսոտա Թիմբերվուլվզը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» արգելքը։

Թիմերի 5-րդ մրցախաղում «Մինեսոտա Թիմբերվուլվզը» հաղթեց 121:110 հաշվով։ Շարքի ընդհանուր հաշիվն է 4:1:

«Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին ազդրի վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը։

«Մինեսոտա Թիմբերվուլվզը» դարձավ փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ դուրս եկած երկրորդ թիմը եւ կմրցի «Օկլահոմա Սիթի Թանդեր» - «Դենվեր Նագեթս» դիմակայության հաղթողի հետ։ Առաջինը ուղեգիր էր նվաճել «Ինդիանա Փեյսերսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news