19:39  ,  14 մայիսի, 2025

«Մասթերս»․ Ալկարասը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ Հռոմի «Մասթերսի» կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։

Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերեւ  (Գերմանիա) - Լորենցո Մուզետի (Իտալիա) դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news