14:05  ,  14 մայիսի, 2025

Փիթ Դոմինգեսը` բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Փիթ Դոմինգեսը։

Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով։

Դոմինգեսը ներկայումս աշխատում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոկի Բաքս» ակումբի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։

Պապավասիլեուն ևս ընդգկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ Քեթենջյանը փորձ է կուտակել Հայաստանի Մ-16 հավաքականի մարզչական շտաբում (2022-2023) և 2024 թվականին գլխավորել է Հայաստանի Մ-18 հավաքականը։

Հայաստանի հավաքականի խաղացանկը Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում

Հուլիսի 11, 20:00

Հայաստան vs Լատվիա

Հուլիսի 12, 20:00

Մոնտենեգրո vs Հայաստան

Հուլիսի 13, 20:00

Հայաստան vs Իռլանդիա

Հուլիսի 15, 20:00

Էստոնիա vs Հայաստան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news