21:11  ,  11 մայիսի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովի հաղթանակը՝ 6:3, 6:0

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։

Հայ թենիսիստը 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 101-րդ ռակետ, իտալացի Ֆրանչեսկո Պասարոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 2 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 64-րդ ռակետ, սերբ Լասլո Ջերեի դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news