19:12  ,  7 մայիսի, 2025

WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 38-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի առաջին շրջանում

Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկում մրցեց աշխարհի 82-րդ ռակետ, 24-ամյա իտալացի Էլիզաբետա Կոչարետոյի հետ, որն առավելության հասավ 6:2, 4:6, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 54 րոպե։

Երկրորդ շրջանում Էլիզաբետա Կոչարետոն կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի հետ, որն առաջին շրջանում ազատ էր։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News