19:29  ,  6 մայիսի, 2025

WTA-1000. Էլինա Ավանեսյանի մրցակիցը մեկնարկում

Աշխարհի 38-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմասնակցի Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարին։

Առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի աշխարհի 82-րդ ռակետ, 24-ամյա իտալացի Էլիզաբետա Կոչարետոյի հետ։ Մրցախաղը տեղի կունենա մայիսի 7-ին։

Այս զույգի հաղթողը երկրորդ շրջանում կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի հետ, որն առաջին շրջանում ազատ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News