11:02  ,  6 մայիսի, 2025

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում championat.com-ի վարկածով։

Այս տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթել էր Կազանի «Ռուբինին» եւ 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սպերցյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ։

Դարպասապահ․ Նիկիտա Մեդվեդեւ («Պարի Նիժնի Նովգորոդ»)։

Պաշտպաններ․ Նիկիտա Կակոեւ («Պարի Նիժնի Նովգորոդ»), Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Ալեքսեյ Տատաեւ («Օրենբուրգ»), Վիտոր Տորմենա («Կրասնոդար»)։

Կիսապաշտպաններ․ Սերգեյ Պինյաեւ («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Յարոսլավ Գլադիշեւ («Դինամո»), Մարկինյոս («Սպարտակ»)։

Հարձակվողներ․ Արտյոմ Ձյուբա («Ակրոն»), Ալեքսանդր Սոբոլեւ («Զենիթ»)։

Գլխավոր մարզիչ․ Ռոլան Գուսեւ («Դինամո»)։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում