11:02 6 մայիսի, 2025Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում championat.com-ի վարկածով։
Այս տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթել էր Կազանի «Ռուբինին» եւ 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սպերցյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ։
Դարպասապահ․ Նիկիտա Մեդվեդեւ («Պարի Նիժնի Նովգորոդ»)։
Պաշտպաններ․ Նիկիտա Կակոեւ («Պարի Նիժնի Նովգորոդ»), Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Ալեքսեյ Տատաեւ («Օրենբուրգ»), Վիտոր Տորմենա («Կրասնոդար»)։
Կիսապաշտպաններ․ Սերգեյ Պինյաեւ («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Յարոսլավ Գլադիշեւ («Դինամո»), Մարկինյոս («Սպարտակ»)։
Հարձակվողներ․ Արտյոմ Ձյուբա («Ակրոն»), Ալեքսանդր Սոբոլեւ («Զենիթ»)։
Գլխավոր մարզիչ․ Ռոլան Գուսեւ («Դինամո»)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.