17:02  ,  5 մայիսի, 2025

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդ

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է ապրիլի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։ Հնգյակում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն անցած ամիս 4 խաղում խփել է 2 գոլ։

Մյուս հավակնորդներն են Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Յարոսլավ Գլադիշեւը (4 գոլ 4 խաղում), «Կռիլյա Սովետովի» հարձակվող Իվան Սերգեեւը (4 գոլ 4 խաղում), «Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան (3 գոլ եւ 1 գոլային փոխանցում 4 խաղում) եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Վիլիան Ռոշան (1 գոլային փոխանցում 4 խաղում)։

Քվեարկությանը կմասնակցեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի եւ «Матч Премьер» հեռուստաալիքի փորձագետներն ու երկրպագուներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում