17:02 5 մայիսի, 2025Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է ապրիլի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։ Հնգյակում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն անցած ամիս 4 խաղում խփել է 2 գոլ։
Մյուս հավակնորդներն են Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Յարոսլավ Գլադիշեւը (4 գոլ 4 խաղում), «Կռիլյա Սովետովի» հարձակվող Իվան Սերգեեւը (4 գոլ 4 խաղում), «Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան (3 գոլ եւ 1 գոլային փոխանցում 4 խաղում) եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Վիլիան Ռոշան (1 գոլային փոխանցում 4 խաղում)։
Քվեարկությանը կմասնակցեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի եւ «Матч Премьер» հեռուստաալիքի փորձագետներն ու երկրպագուներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.