23:44  ,  3 մայիսի, 2025

Արինա Սաբալենկան նվաճեց 20-րդ տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց Մադրիդում անցկացված WTA-1000 շարքի Madrid Open մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։

Արինա Սաբալենկան նվաճեց 20-րդ տիտղոսը կարիերայում։ Մադրիդի մրցաշարում նա հաղթեց երրորդ անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News