Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում ցույց տվեց 88 կգ արդյունք: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն (անձնական մարզիչ` Գառնիկ Աբրահամյան) աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրեց 125 կգ և հրեց 155 կգ: Երկամարտի 280 կգ արդյունքով Հովհաննես Հովհաննիսյանը 10-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի