23:47  ,  29 ապրիլի, 2025

WTA-1000. Արինա Սաբալենկան քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մադրիդում անցկացվող WTA-1000 շարքի Madrid Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 44-րդ ռակետ, ամերիկացի Փիթոն Սթիրնսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 36-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկի եւ աշխարհի 39-րդ ռակետ, ռուսաստանցի Անաստասիա Պոտապովայի դիմակայության հաղթողը։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News